Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
04.07.2017 | 00:02

Գթա՛ մեղքերով վիրավորվածիս և բժշկի՛ր անօրենությամբ հիվանդացածիս: Ընդունի՛ր ինչպես հայհոյողին և հալածչին, փարատի՛ր իմ մեղքերի բազմությունը, սրբի՛ր ինձ պղծությունից, ինչպես պոռնիկին, և արդարացրո՛ւ, ինչպես մաքսավորին: Ողորմի՛ր, ինչպես քանանացուն, և ների՛ր իմ հանցանքները, ինչպես ավազակին: Բնակեցրո՛ւ ինձ սրբերի դասի և Քո կամարար արդարների խորանների մեջ, անանց կյանքի վայելչության և անբավ բարիքների ուրախության մեջ՝ ի Տեր մեր Հիսուս Քրիստոս, Որին փա՜ռք հավիտյան:


Հովհան ՄԱՆԴԱԿՈՒՆԻ

Դիտվել է՝ 3734

Մեկնաբանություններ